Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են

Ասում են
13.04.2022 | 07:24

Երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք' casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։

Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, թե Արցախը Հայաստանի մարզ է, ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։
Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու դրա համար թշնամուն լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է՛:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 39041

Մեկնաբանություններ